Nokia 1280 - Ընդհանուր տեղեկություններ

background image

Ընդհանուր տեղեկություններ

background image

Սույն ուղեցույցում ներկայացված պատկերները կարող

են տարբերվել Ձեր սարքի էկրանին ցուցադրվածներից:

i)Դուք կարող եք ուղարկել տեքստային

հաղորդագրություններ, որոնք ավելի երկար են, քան մեկ

հաղորդագրության թույլատրելի նիշերի քանակը:

Երկար հաղորդագրություններն ուղարկվում են երկու

կամ ավելի հաղորդագրությունների տեսքով: Այդ

դեպքում ծառայություն մատուցողը կարող է

համապատասխան վարձ գանձել:

Շեշտերով նշանագրերը, այլ նշաններ կամ որոշ

լեզուների ընտրանքներ սովորականից ավելի տեղ են

զբաղեցնում՝ սահմանափակելով մեկ

հաղորդագրությամբ ուղարկվող նիշերի քանակը:

Նկար-հաղորդագրությունների տեսքը տարբեր

սարքերում կարող է տարբեր լինել:

Ռադիո ունկնդրելու համար հարկավոր է սարքին

միացնել համատեղելի գլխային հեռախոս: Գլխային

հեռախոսը կատարում է ալեհավաքի դեր:

iv)Որոշ լեզուներով հաղորդագրություններ ուղարկելն

ու ստանալը ցանցային ծառայություն է:

Ծառայությունների մատչելիությունը պարզելու համար

դիմեք ծառայություն մատուցողին:

Հաղորդագրություններն ուղարկեք միայն այն

սարքերին, որոնք ապահովում են ընտրված լեզուն:

Ցանցային ծառայություններ և ծախսեր

Ձեր սարքը հաստատված է EGSM 900 և 1800 ՄՀց

օգտագործելու համար հարկավոր է բաժանորդագրվել

ծառայություններ մատուցողին:

Ցանցային ծառայություններ օգտագործելը և Ձեր

սարքի մեջ բովանդակություն ներլցնելը ցանցային

միացում է պահանջում և կարող է հանգեցնել

տվյալների հոսքի ծախսերի: Արտադրանքի որոշ

գործառական հնարավորություններ պահանջում են

ցանցային աջակցություն, և հարկ կլինի դրանց

բաժանորդագրվել:

Խնամեք Ձեր սարքը

Ձեր սարքի, մարտկոցի, լիցքավորիչի և լրասարքերի

հետ վարվեք խնամքով: Հետևյալ խորհուրդները կօգնեն

ուժի մեջ պահել արտադրողի երաշխիքը:

Սարքը չոր պահեք: Տեղումները, խոնավությունը և

հեղուկների բոլոր տեսակները կարող են տարրեր

պարունակել, որոնք քայքայում են էլեկտրոնային

սխեմաները: Եթե սարքը թրջվել է, մարտկոցը հանեք և

սպասեք, մինչև սարքը չորանա:

Սարքը չի կարելի փոշոտ կամ կեղտոտ վայրերում

պահել կամ օգտագործել: Շարժական մասերն ու

էլեկտրոնային բաղադրամասերը կարող են վնասվել:

Սարքը չի կարելի պահել բարձր ջերմաստիճանի

պայմաններում: Բարձր ջերմաստիճանները նվազեցնում

են սարքի շահագործման ժամկետը, վնասում մարտկոցը,

ծռմռում կամ հալեցնում պլաստմասսայե տարրերը:

Սարքը չի կարելի պահել ցածր ջերմաստիճանի

պայմաններում: Երբ սարքը ցածր ջերմաստիճանից

տաքանում է մինչև իր բնական ջերմաստիճանը, սարքի

ներսում կարող է խոնավություն հավաքվել և վնասել

էլեկտրոնային շղթաները:

Մի փորձեք բացել սարքը այլ կերպ, քան

նկարագրված է օգտագործողի ուղեցույցում:

Չլիազորված փոփոխությունները կարող են

վնասել սարքը և խախտել ռադիոսարքերի

օգտագործումը կանոնակարգող օրենքները:

Սարքը վայր մի գցեք, մի ցնցեք, հարվածի մի

ենթարկեք: Կոպիտ վերաբերմունքը կարող է կոտրել

ներքին տպատախտակները և մեխանիկական

բաղադրամասերը:

27

ցանցերերում օգտագործման համար: Սարքն

iii)Լապտերի լույսը մի ուղղեք մարդկանց աչքերին:

ii)

background image

Սարքի մակերևույթը մաքրելու համար

օգտագործեք միայն փափուկ, մաքուր, չոր շոր:

Սարքը չի կարելի ներկել: Ներկը կարող է

խցանվել շարժական մասերի միջև` խափանելով սարքի

պատշաճ աշխատանքը:

Սարքի աշխատանքը բարելավելու նպատակով

ժամանակ առ ժամանակ անջատեք սարքը և հանեք

մարտկոցը:

Ձեր սարքը հեռու պահեք մագնիսներից և

մագնիսական դաշտերից:

Կարևոր տվյալներն ապահով պահելու համար

դրանք պահեք առնվազն երկու առանձին տեղում,

ինչպիսիք են Ձեր սարքը, հիշաքարտը կամ

համակարգիչը, կամ գրի առեք կարևոր տեղեկույթները:

Վերամշակում

Ձեր օգտագործած էլեկտրոնային արտադրանքները,

մարտկոցները և փաթեթավորման նյութերը միշտ

վերադարձրեք հատուկ դրանց համար նախատեսված

հավաքման կետեր: Այս կերպ Դուք կօգնեք կանխել

թափոնների չվերահսկվող հեռացումը և կնպաստեք

նյութական պաշարների վերաօգտագործմանը: Շրջակա

միջավայրի պահպանության վերաբերյալ

տեղեկություններ ստանալու և պարզելու համար, թե

ինչպես վերամշակել Nokia արտադրանքները, այցելեք

www.nokia.com/werecycle:

Խաչանշված անվավոր աղբարկղ

Արտադրանքի, մարտկոցի, տպագիր նյութերի կամ

փաթեթավորման վրա խաչանշված անվավոր աղբարկղի

պատկերը հիշեցնում է, որ բոլոր էլեկտրական և

էլեկտրոնային արտադրանքները, մարտկոցները և

կուտակիչները, իրենց շահագործման ժամկետի

ավարտից հետո, պետք է հանձնվեն հատուկ ընդունման

կետերին: Այս պահանջը գործում է Եվրամիության

տարածքում: Դեն մի նետեք այս նշանով

պիտակավորված արտադրանքը` որպես

չտեսակավորված կենցաղային աղբ: Ձեր սարքի

բնապահպանական հատկանիշների վերաբերյալ

լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս

www.nokia.com/ecodeclaration:

Մարտկոցներ և լրասարքեր

Տեղեկություններ մարտկոցի և լիցքավորիչի

վերաբերյալ

Ձեր սարքը նախատեսված է BL-5CB կուտակչային

մարտկոցի հետ օգտագործելու համար: Nokia-ն կարող

է այս սարքի համար մարտկոցների լրացուցիչ մոդելներ

արտադրել: Օգտագործեք միայն Nokia-ի բնօրինակ

մարտկոցներ:

Սույն սարքը նախատեսված է հետևյալ

լիցքավորիչներով օգտագործվելու համար՝ AC-3:

Nokia լիցքավորիչի մոդելի ճշգրիտ համարը կարող է

տարբեր լինել՝ խրոցակի տիպից կախված, և որոշվում

է E, X, AR, U, A, C, K կամ B տառերով:

Մարտկոցը կարելի է հարյուրավոր անգամներ

լիցքավորել և լիցքաթափել, բայց ի վերջո այն

կենթարկվի բնականոն մաշվածության: Երբ նկատեք, որ

խոսակցության և սարքի՝ սպասելու ռեժիմում գտնվելու

ժամանակահատվածները սովորականից նկատելիորեն

ավելի կարճ են դարձել, ապա փոխեք մարտկոցը:

Մարտկոցի անվտանգություն

Մարտկոցը հանելուց առաջ սարքը միշտ անջատեք և

լիցքավորիչից զատեք: Լիցքավորիչը կամ լրասարքը

խրոցակից անջատելիս բռնեք և քաշեք խրոցակի

երկժանին, այլ ոչ թե լարը:

Երբ լիցքավորիչը չի օգտագործվում, այն անջատեք

էլեկտրական խրոցակից և սարքից: Ամբողջությամբ

28

background image

լիցքավորված մարտկոցը լիցքավորիչին միացված մի

թողեք, քանի որ գերլիցքավորումը կարող է կրճատել

մարտկոցի շահագործման ժամկետը: Չօգտագործվելու

դեպքում ամբողջությամբ լիցքավորված մարտկոցը

ժամանակի ընթացքում լիցքաթափվում է:

Մարտկոցը միշտ պահեք 15°C-ից մինչև 25°C (59°F

և 77°F) ջերմաստիճանում: Ծայրահեղ բարձր կամ

ցածր ջերմաստիճանները նվազեցնում են մարտկոցի

հզորությունը և կրճատում շահագործման ժամկետը:

Տաք կամ սառը մարտկոցով սարքը կարող է

ժամանակավորապես չաշխատել:

Պատահական կարճ միացում կարող է տեղի ունենալ,

եթե մետաղական որևէ իր դիպչի մարտկոցի մետաղյա

շերտերին, օրինակ՝ եթե պահեստային մարտկոց եք

կրում ձեր գրպանում: Կարճ միացումը կարող է վնասել

մարտկոցը կամ իրը, որը կարճ միացում է առաջացրել:

Մարտկոցը կրակի մեջ մի գցեք, քանի որ այն կարող է

պայթել: Մարտկոցները դեն գցելիս գործեք տեղական

իրավական ակտերի համաձայն: Եթե հնարավոր է,

մարտկոցը հանձնեք վերամշակման: Մարտկոցը դեն մի

նետեք որպես կենցաղային աղբ:

Էլեմենտները կամ մարտկոցները չպետք է կազմատել,

կտրել, բացել, փշրել, ճկել, ծակել կամ կոտրատել:

Մարտկոցի արտահոսքի դեպքում թույլ մի տվեք, որ

մարտկոցի հեղուկը մաշկին կամ աչքերին դիպչի: Եթե

դա պատահի, վնասված մակերեսներն անմիջապես

լվացեք ջրով կամ դիմեք բժշկի օգնությանը:

Մարտկոցը չի կարելի ձևափոխել, վերամշակել: Չի

կարելի փորձել օտար առարկաներ մտցնել մարտկոցի

մեջ, այն ընկղմել ջրի կամ այլ հեղուկների մեջ կամ

ենթարկել այդպիսի ազդեցության: Վնասվելու դեպքում

մարտկոցները կարող են պայթել:

Մարտկոցն ու լիցքավորիչը օգտագործեք միայն իրենց

նպատակային նշանակությամբ: Անպատշաճ

օգտագործումը կամ հաստատում չստացած

մարտկոցների շահագործումը կարող է հրդեհի,

պայթյունի կամ այլ վտանգավոր իրադրության պատճառ

դառնալ և անվավեր դարձնել հաստատումները կամ

երաշխիքները: Եթե կարծում եք, որ մարտկոցը կամ

լիցքավորիչը վնասված է, նախքան օգտագործումը

շարունակելը այն տարեք սպասարկման կենտրոն՝

զննման համար: Երբեք մի օգտագործեք վնասված

մարտկոց կամ լիցքավորիչ: Լիցքավորիչն օգտագործեք

միայն սենյակում կամ բնակարանում:

Լրացուցիչ տեղեկություններ անվտանգության

վերաբերյալ

Արտակարգ իրավիճակների կանչ կատարելը

1. Համոզվեք, որ սարքը միացված է:

2. Համոզվեք, որ ազդանշանի հզորությունը

բավարար է: Գուցե հարկ լինի անել նաև հետևյալը՝

Մտցրեք SIM քարտ:

Ապաակտիվացրեք կանչի սահմանափակումները,

որոնք ակտիվացրել եք Ձեր սարքի համար, ինչպիսիք են

կանչի արգելափակումը, ամրագրված համարահավաքը

կամ փակ օգտվողների խումբը:

Համոզվեք, որ օֆլայն կամ թռիչքային պրոֆիլը

ակտիվացված չէ:

3. Մի քանի անգամ սեղմեք ավարտի ստեղնը, մինչև

հիմնական էկրանը ցուցադրվի:

4. Մուտքագրեք Ձեր գտնվելու վայրի՝ արտակարգ

իրավիճակների կառավարման կենտրոնի պաշտոնական

հեռախոսահամարը: Արտակարգ իրավիճակների

կանչերի կառավարման կենտրոնների համարները

կարող են, գտնվելու վայրից կախված, տարբեր լինել:

5. Սեղմեք զանգահարելու ստեղնը:

6. Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հաղորդեք

հնարավորինս ճշգրիտ: Հեռախոսազանգը մի ընդհատեք

մինչև թույլտվություն չստանաք:

29

background image

Կարևոր է. Ակտիվացրեք բջջային և

ինտերնետային կանչերը, եթե Ձեր սարքն ապահովում է

ինտերնետային կանչերի հնարավորություն: Սարքը

կարող է փորձել արտակարգ իրավիճակների կանչեր

կատարել և՛ բջջային ցանցի, և՛ ինտերնետային կանչի

ծառայություններ տրամադրողի միջոցով: Բոլոր

դեպքերում չէ, որ միացումները կարող են

երաշխավորված լինել: Կարևոր դեպքերում, օրինակ՝

բժշկական շտապ օգնություն կանչելու

անհրաժեշտության դեպքում երբեք, հույսը ամբողջովին

մի դրեք անլար սարքի օգտագործման վրա:

Փոքր երեխաներ

Ձեր սարքը կամ իր լրասարքերը խաղալիք չեն: Դրանք

կարող են փոքր մասեր պարունակել: Դրանք փոքր

երեխաներից հեռու պահեք:

Բժշկական սարքավորումներ

Ռադիոհաղորդիչ սարքավորման աշխատանքը`

ներառյալ անլար հեռախոսները, կարող է խանգարել

բավարար պաշտպանություն չունեցող բժշկական

սարքերի աշխատանքին: Խորհրդակցեք բժշկի կամ

բժշկական սարքավորման արտադրողի հետ՝ պարզելու

համար, թե արդյո՞ք այդ սարքերը բավարար

պաշտպանություն ունեն ռադիոհաճախության արտաքին

էներգիայից:

Իոնային ներկալման եղանակով պատրաստված

բժշկական սարքավորումներ

Բժշկական սարքավորումներ արտադրողները խորհուրդ

են տալիս առնվազն 15.3 սանտիմետր (6 դյույմ)

տարածություն պահպանել անլար սարքի և իոնային

ներկալման եղանակով պատրաստված բժշկական

սարքավորումների միջև (ինչպիսիք են սրտի

ռիթմավարը կամ սրտամկանի թելիկախաղը վերացնող

էլեկտրական սարքը)` բժշկական սարքի աշխատանքի

հնարավոր խաթարումից խուսափելու համար: Այդպիսի

սարքավորումներ կրող անձինք պետք է.

Անլար սարքը միշտ ավելի քան 15.3 սանտիմետր

(6 դյույմ) հեռու պահեն բժշկական սարքից:

Սարքը չպահեն ծոցագրպանում:

Անլար սարքը պահեն բժշկական սարքավորման

նկատմամբ հակառակ ականջի մոտ:

Անջատեն անլար սարքը, եթե այդպիսի

ազդեցության առկայությունը ենթադրելու հիմքեր կան:

Հետևեն արտադրողի՝ իոնային ներկալման

եղանակով պատրաստված բժշկական սարքավորման

վերաբերյալ ցուցումներին:

Ձեր անլար սարքը բժշկական սարքավորման հետ

օգտագործելու վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում

խորհրդակցեք Ձեզ բժշկական ծառայություններ

մատուցող անձի հետ:

Լսողություն

Ուշադրություն. Գլխային հեռախոս

օգտագործելը կարող է սահմանափակել արտաքին

ձայներ լսելու Ձեր ունակությունը: Գլխային

հեռախոսից մի օգտվեք այն դեպքերում, երբ դա կարող

է սպառնալիք ստեղծել Ձեր անվտանգության համար:

Որոշ անլար սարքեր կարող են խանգարել որոշ

լսողական օժանդակ սարքերի աշխատանքին:

Նիկել

Սույն սարքի մակերևույթը նիկել չի պարունակում:

Ձեր սարքը պաշտպանեք վնասակար

բովանդակությունից

Սարքը կարող է ենթարկվել վիրուսների և այլ

վնասակար բովանդակության ազդեցության: Ձեռնարկեք

հետևյալ նախազգուշական քայլերը.

30

background image

Զգույշ եղեք հաղորդագրությունները բացելիս:

Դրանք կարող են վնասակար ծրագրեր պարունակել կամ

այլ կերպ վնասակար ազդեցություն ունենալ Ձեր սարքի

կամ համակարգչի վրա:

Զգուշություն ցուցաբերեք միացման հարցումներ

ընդունելիս, ինտերնետը զննարկելիս և

բովանդակություն ներլցնելիս:

Ծառայություններ կամ ծրագրակազմ տեղադրեք և

օգտագործեք միայն այն աղբյուրներից, որոնց վստահում

եք և որոնք ապահովում են համապատասխան

անվտանգություն և պաշտպանություն:

Ձեր սարքում և դրան միացված համակարգչում

տեղադրեք հակավիրուսային և անվտանգության այլ

ծրագրեր: Միաժամանակ օգտագործեք միայն մեկ

հակավիրուսային ծրագիր: Ավելի շատ այդպիսի

ծրագրերի օգտագործումը կարող է բացասաբար ազդել

սարքի և (կամ) համակարգչի աշխատանքի և

կատարողական բնութագրերի վրա:

Եթե մուտք եք գործում երրորդ անձանց

ինտերնետային կայքերին միանալու համար նախապես

տեղադրված էջանիշեր ու հղումներ, ձեռնարկեք

պատշաճ նախազգուշական միջոցառումներ: Nokia-ն

այդպիսի կայքերի համար որևէ պատասխանատվություն

չի ստանձնում կամ ենթադրում:

Աշխատանքային միջավայր

Սույն սարքը բավարարում է ՌՀ ճառագայթման

պահանջներին, եթե օգտագործվում է նորմալ դիրքում՝

ականջի մոտ, կամ երբ տեղակայված է մարմնից

առնվազն 1.5 սանտիմետր (5/8 դյույմ) հեռավորության

վրա: Տեղափոխման պայուսակը, գոտու ամրակը կամ

սարքը մարմնի վրա շահագործելու համար

նախատեսված որևէ կրիչ չպետք է մետաղ պարունակի

և պետք է սարքը մարմնից նշված հեռավորության վրա

պահի:

Տվյալներ պարունակող ֆայլեր կամ

հաղորդագրություններ ուղարկելը ցանցի հետ որակյալ

կապ է պահանջում: Տվյալների ֆայլերի կամ

հաղորդագրությունների ուղարկումը կարող է

հետաձգվել, մինչև այդպիսի կապը առկա լինի: Մինչև

տվյալների փոխանցման ավարտը կատարեք

հեռավորությանը վերաբերող հրահանգները:

Ավտոմեքենաներ

Ռադիոազդանշանները կարող են ազդել

ավտոմեքենաներում սխալ տեղակայված կամ ոչ

պատշաճ կերպով պաշտպանված էլեկտրոնային

համակարգերի վրա (վառելիքի էլեկտրոնային

ներարկման, էլեկտրոնային հակախաթարման

արգելակային, արագության կառավարման

էլեկտրոնային և անվտանգության բարձիկների

համակարգեր): Լրացուցիչ տեղեկությունների համար

դիմեք Ձեր մեքենայի կամ սարքավորանքի արտադրողին:

Միայն որակավորված անձնակազմը պետք է սարքը

տեղադրի ավտոմեքենայի մեջ: Սխալ տեղադրումը կամ

սպասարկումը կարող է վտանգավոր լինել և անվավեր

դարձնել սարքի երաշխիքը: Պարբերաբար ստուգեք, որ

Ձեր ավտոմեքենայում տեղադրված անլար բոլոր

սարքավորումները պատշաճորեն ամրացված և սարքին

լինեն: Սարքի, դրա մասերի կամ լրասարքերի հետ նույն

խցիկում չի կարելի դյուրավառ հեղուկներ, գազեր կամ

պայթուցիկ նյութեր պահել: Հիշեք, որ անվտանգության

բարձիկները մեծ ուժով են փչվում: Ձեր սարքը կամ

լրասարքերը մի՛ տեղադրեք անվտանգության բարձիկի

բացման տարածքում:

Հնարավոր պայթյունավտանգ միջավայրեր

Սարքն անջատեք հնարավոր պայթյունավտանգ

միջավայրերում, օրինակ՝ տեխնիկական սպասարկման

կայաններում գազապոմպերի մոտ: Նման վայրերում

կայծը կարող է պայթյունի կամ հրդեհի հանգեցնել, ինչը

կարող է պատճառել մարմնական վնասվածքներ և մահ:

Հետևեք սահմանափակումներին վառելիքի լցման

կայաններում, պահեստավորման և բաշխման

31

background image

վայրերում, քիմիական գործարաններում կամ այն

վայրերում, որտեղ պայթեցման աշխատանքներ են

կատարվում: Հնարավոր պայթյունավտանգ միջավայր

ունեցող տարածքները սովորաբար, բայց ոչ միշտ,

հստակորեն նշված են լինում: Դրանք ներառում են այն

վայրերը, որտեղ խորհուրդ է տրվում ավտոմեքենայի

շարժիչն անջատել, ինչպես նաև նավերում

տախտակամածի տակ գտնվող տարածքները, քիմիական

նյութերի տեղափոխման կամ պահեստավորման վայրերն

ու այն տարածքները, որտեղ օդը պարունակում է

քիմիական նյութեր կամ մասնիկներ, ինչպիսիք են

ավազահատիկը, փոշին կամ մետաղափոշին: Դուք պետք

է ստուգեք հեղուկ գազով (օրինակ՝ պրոպանով կամ

բութանով) աշխատող ավտոմեքենաներ արտադրողների

հետ, թե արդյո՞ք այս սարքը կարելի է անվտանգ

օգտագործել դրանց մոտակայքում:

Տեղեկություններ հավաստագրման մասին (SAR)

Սույն շարժական սարքը համապատասխանում է

ռադիոճառագայթմանը վերաբերող ուղեցույցներին

Ձեր շարժական սարքը ռադիոհաղորդիչ և ընդունիչ

սարք է: Այն նախագծված է այնպես, որպեսզի

չգերազանցի ռադիոճառագայթների ազդեցության

միջազգային ուղեցույցներով սահմանված

սահմանափակումները: Այդ ուղեցույցները մշակվել են

ICNIRP անկախ գիտական կազմակերպության կողմից

և ներառում են այն թույլատրելի սահմանները, որոնք

մշակված են բոլոր մարդկանց պաշտպանվածությունը

ապահովելու համար՝ անկախ նրանց տարիքից կամ

առողջական վիճակից:

Շարժական սարքերի ճառագայթման ուղեցույցը

Կլանման Տեսակարար Կշիռ (ԿՏԿ կամ SAR) կոչվող

չափման միավոր է օգտագործում: ICNIRP

ուղեցույցում նշված SAR-ի սահմանային արժեքը

միջինացված հյուսվածքային 10 գրամի վրա կազմում է

2.0 վատտ/կիլոգրամ (Վտ/կգ): SAR-ի չափման

փորձերը կատարվել են օգտագործման ստանդարտ

դիրքում, երբ սարքը հաղորդում է հաստատված

ամենաբարձր հզորության մակարդակով՝ ստուգվող

բոլոր հաճախությունների տիրույթներում: Գործող

սարքի իրական SAR-ի մակարդակը կարող է

առավելագույն արժեքից ցածր լինել, քանի որ այն

նախագծված է այնպես, որ օգտագործի ցանցին

միանալու համար անհրաժեշտ նվազագույն

հզորությունը: Այս արժեքը փոփոխվում է մի շարք

գործոններից կախված, մասնավորապես այն բանից, թե

ցանցի հաղորդակայանից ինչ հեռավորության վրա եք

գտնվում:

Համաձայն ICNIRP ուղեցույցի, սարքը ականջի մոտ

օգտագործելու դեպքում SAR-ի առավելագույն արժեքը

Լրասարքերի օգտագործումը կարող է SAR-ի տարբեր

արժեքների հանգեցնել: SAR-ի արժեքները կարող են

տարբեր լինել՝ կախված հաշվետվությունների և

չափումների ազգային պահանջներից և ցանցի

հաճախականության տիրույթից: SAR-ի վերաբերյալ

լրացուցիչ տեղեկություններ կարող են տրամադրվել

www.nokia.com կայքում` համապատասխան

արտադրանքի տեղեկատվական էջում:

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

0434

Nokia-ն անցում է կատարում Եվրամիության

Ծանուցող մարմինների միջև, և այս արտադրանքը

ստացել է երկու Ծանուցող մարմինների

հավանությունը՝ որպես ԵՄ կանոնակարգերին

32

չպետք է գերազանցի 1.15 Վտ/կգ :

background image

համապատասխանող արտադրանք: Ցույց տրված CE

նշաններից յուրաքանչյուրը կարող է անցման

ժամանակաշրջանի ընթացքում երևալ արտադրանքի

վրա:

NOKIA CORPORATION-ը սույնով հայտարարում

է, որ սույն RM-647 արտադրատեսակը

համապատասխանում է 1999/5/EC դիրեկտիվի

հիմնական պահանջներին և կիրառելի այլ դրույթների:

Համապատասխանության հայտարարագրին կարելի է

ծանոթանալ http://www.nokia.com/global/

declaration ինտերնետային էջում:

© 2011-2012 Nokia Բոլոր իրավունքները

պաշտպանված են:

Nokia, Nokia Connecting People և Navi Nokia

Corporation-ի ապրանքային կամ գրանցված

ապրանքային նշաններն են: Nokia tune ձայնային

ազդանշանը Nokia Corporation-ի ձայնային նշանն

է: Սույն փաստաթղթում հիշատակված այլ ապրանքների

և ընկերությունների անվանումներ կարող են

հանդիսանալ այլ անձանց պատկանող ապրանքային

նշաններ կամ ֆիրմային անվանումներ:

Արգելվում է սույն փաստաթղթի բովանդակության՝

որևէ եղանակով կատարված ամբողջական կամ

մասնակի վերարտադրությունը, փոխանցումը,

տարածումը կամ պահեստավորումը` առանց Nokia-ից

նախօրոք ստացված գրավոր թույլատվության: Nokia-ն

անընդհատ կատարելագործման քաղաքականություն է

վարում: Nokia-ն իրավունք է վերապահում, առանց

նախօրոք ծանուցելու, փոփոխություններ և

բարելավումներ կատարել սույն փաստաթղթում

նկարագրված որևէ արտադրանքի մեջ:

Կիրառելի օրենսդրությամբ նախատեսված

առավելագույնս թույլատրելի սահմաններում Nokia-ն

և վերջինիս լիցենզատուները ոչ մի պարագայում

պատասխանատվություն չեն կրում տվյալների կամ

եկամտի կորստի, իրական, կողմնակի, հետևանքային

կամ անուղղակի այս կամ այն վնասների համար, ինչ

պարագայում էլ որ դրանք պատճառված լինեն:

Սույն փաստաթղթի բովանդակությունը ներկայացվում է

«ինչպես որ կա»: Սույն փաստաթղթի ճշգրտության,

հավաստիության կամ բովանդակության առնչությամբ ոչ

մի երաշխիք՝ լինի դա պոզիտիվ արտահայտված, թե՝

ենթադրյալ (ներառյալ, բայց ոչ միայն վաճառքի և այս

կամ այն նպատակով օգտագործման համար

պիտանելիության ենթադրյալ երաշխիքները) չի

տրամադրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Nokia-ն իրավունք է վերապահում ցանկացած պահի

փոփոխել այս փաստաթուղթը կամ հետ կանչել այն՝

առանց նախօրոք ծանուցելու:

Արտադրանքների, հնարավորությունների, ծրագրերի և

ծառայությունների առկայությունը կարող է տարբերվել՝

տարածաշրջանից կախված: Լրացուցիչ

տեղեկությունների համար դիմեք Nokia-ի գործակալին

կամ ծառայություն մատուցողին: Սույն սարքը կարող է

պարունակել նյութեր, տեխնոլոգիաներ կամ ծրագրեր,

որոնց վրա տարածվում են ԱՄՆ կամ այլ երկրների

արտահանման օրենքները կամ կանոնակարգերը:

Օրենքը շրջանցելը կամ դրանից խուսափելն արգելված

է:

33

Հրատարակություն 3.2 HY